Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հարձակվող Կիլիան Մբապպեի ՝ որպես «Ռեալի» խաղացողի հանդիսավոր շնորհանդեսի ժամանակ խոսել է իր ակումբի կարևորության մասին։
«Հրաշալի է, երբ կարողանում ենք ցուցադրել մեր խաղացողներին մեր մարզադաշտում։ Ամեն անգամ, երբ մենք ողջունում ենք ֆուտբոլիստին՝ առաջին անգամ կրելու մեր ակումբի մարզաշապիկը, դա տոնի պահ է։
Այս ակումբն ամենասիրվածն ու հարգվածն է աշխարհում։ Մեր մեծագույն ֆուտբոլիստները, ինչպես Սանտյագո Բեռնաբեուն կամ Ալֆրեդո դի Ստեֆանոն, Խենտոն կամ Կոպան, նրանք բոլորը կերտեցին «Ռեալի» առասպելը»,- իր ելույթի ժամանակ ասել է Պերեսը։