Կիլիան Մբապպե. «Պատրաստվում եմ իմ կյանքը տալ այս ակումբին»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն դիմել է ակումբի երկրպագուներին և խոստացել ապրել ակումբի պատմությանը համապատասխան։

«Ես ուղերձ ունեմ երեխաներին։ Ես էլ քեզ նման երեխա էի։ Կրքով և երազանքով կարող եք հասնել այն ամենին, ինչ ցանկանում եք: Սա անհավանական օր է։ Մանկուց միայն մեկ երազանք եմ ունեցել, և այստեղ լինելն ինձ համար շատ բան է նշանակում։ Շնորհակալություն «Ռեալի» երկրպագուներին, քանի որ նրանք մեզ իրենց սերն են տվել այս տարիների ընթացքում:

Հիմա ես մեկ այլ երազանք ունեմ։ Ես պատրաստվում եմ իմ կյանքը տալ այս ակումբի և այս լոգոյի համար, որպեսզի համապատասխանի իր պատմությանը»,- ասել է Մբապպեն իր շնորհանդեսին որպես «Ռեալի» խաղացող:

Այս րոպեներին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում տեղի է ունենում Կիլիան Մբապպեի հանդիսավոր շնորհանդեսը Մադրիդի «Ռեալին»։