Ֆիլիպ Կոստիչը կարող է հեռանալ «Յուվենտուսից»

«Ծեր սինյորան» պաշտոնանկ արեց Մասիմիլիանո Ալեգրիին նախորդ մրցաշրջանի վերջում: Նրա փոխարեն աշխատանքի ընդունվեց Տիագու Մուտան, ով «Բոլոնիայի» հետ հասավ Չեմպիոնների լիգա։

Նոր մարզիչը սկսեց իր գործն անել։ Ամռանը «Յուվենտուսից» կարող են հեռանալ մի քանի ավելորդ խաղացողներ, այդ թվում՝ Ֆիլիպ Կոստիչը: Սերբ կիսապաշտպանը տեղյակ է ակումբի որոշմանը և պատրաստ է տեղափոխվել այլ թիմ։

Նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում երեք թիմեր՝ «Քրիստալ Փելասը», «Ատլետիկո Մադրիդը» և «Ֆեներբախչեն»։ Այս բոլոր թիմերը վերջին շրջանում հետաքրքրվում էին եզրային հարձակվողի վիճակով: