Կայացավ Կիլիան Մբապպեի շնորհանդեսը 🎥

Կայացել է Կիլիան Մբապպեի շնորհանդեսը՝ որպես Մադրիդի «Ռեալի» խաղացող։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ է դուրս եկել մադրիդյան թիմի մարզաշապիկով։

Մբապպեին ողջունելու համար տրիբունաներում հավաքվել է 80 հազար մարդ։

25-ամյա Մբապեն «Ռեալի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։