Բուենոս Այրեսում 17 մարդ վիրավորվել է Ամերիկայի 2024 թվականի գավաթում հաղթանակի տոնակատարության ժամանակ։ Այս մասին հայտնում է TN հեռուստաալիքը։
Հունիսի 15-ին Արգենտինայի հավաքականը հաղթեց Կոլումբիային (1:0):
Խաղից հետո բազմաթիվ արգենտինացիներ եկան Բուենոս Այրեսի կենտրոն՝ տոնելու հաղթանակը։
Ավելի ուշ փողոցներում անկարգություններ են եղել։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել՝ ամբոխին ցրելու համար։ Որոշ երկրպագուներ բախվել են ոստիկանության հետ, ինչի հետևանքով առնվազն 17 մարդ վիրավորվել է: