Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան ավելի ու ավելի մոտ է «Միլան» տեղափոխվելուն։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ իսպանացին կտեղափոխվի առաջիկա երկու օրերի ընթացքում։
Առաջիկա երկու օրվա ընթացքում ակումբները պաշտոնապես կավարտեն գործարքը, իսկ 31-ամյա իսպանացին բուժզննում կանցնի։
«Միլանը» նրա հետ պայմանագիր կկնքի մինչեւ 2027/28 մրցաշրջանի ավարտը։ Գործարքի գումարը կկազմի 13 մլն եվրո։
Մորատան անցած շաբաթավերջին հաղթեց EURO-2024-ում։