Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին նվերներ է տվել իր թիմակիցներին՝ ի պատիվ Ամերիկայի 2024 թվականի գավաթի խաղարկությունում նրանց հաղթանակի։
Լիոնել Սկալոնիի թիմը հաղթել է Կոլումբիայի հավաքականին (1:0)։
Եզրափակիչից հետո Մեսսին ֆուտբոլիստներին նվիրել է ականջակալներ, որոնք նախատեսված են Արգենտինայի հավաքականի համազգեստի և դրոշի գույներին համապատասխան։
Համապատասխան լուսանկարը սոցցանցերում հրապարակել է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Ալեխանդրո Գառնաչոյի եղբայր Ռոբերտո Գառնաչոն։