Լիոնել Մեսսին վատ ցուցանիշ է գրանցել COPA AMERICA-ում

Հուլիսի 15-ին կայացավ Ամերիկայի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որում Արգենտինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում կոտրեց Կոլումբիայի դիմադրությունը՝ 1։0։

Արգենտինայի հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին արդյունավետ չգործեց և վնասվածքից հետո փոխարինվեց 66-րդ րոպեին։

«Ոսկե գնդակի» ութ անգամ դափնեկիր Մեսսին իր կարիերայի ընթացքում մասնակցել է Ամերիկայի գավաթի հինգ եզրափակիչ, բայց երբեք գոլ չի խփել և գոլային փոխանցում կատարել: