Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն բաց կթողնի մոտ 4 ամիս այն բանից հետո, երբ որոշել է վիրահատության ենթարկվել ազդրի խնդրի պատճառով, հայտնում է ESPN-ը։
25-ամյա Արաուխոն վնասվածք էր ստացել Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակչի՝ Ուրուգվայ-Բրազիլիա խաղում և բաց թողեց մրցաշարի մնացած հատվածը։
«Բարսելոնայի» բժշկական անձնակազմի հետ խորհրդակցելուց հետո ուրուգվայցին որոշել է վիրահատել վնասված ազդրը: Կատալոնական ակումբը չի հստակեցրել, թե որքան ժամանակով Արաուխոն դուրս կմնա խաղադաշտից, սակայն աղբյուրները ESPN-ին հայտնել են, որ նա դժվար թե վերադառնա մինչև նոյեմբեր: