Հայտնի է, թե ով է «Բարսելոնայի» մրցակիցը ժոան Գամպերի գավաթում

Ժոան Գամպերի գավաթի խաղարկությունում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի «Մոնակոն»։ Այս մասին հայտնում է կատալոնացիների մամուլի ծառայությունը։

Հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին «Լյուիս Քոմփանի» օլիմպիական մարզադաշտում։

Ժոան Գամպերի գավաթը ամենամյա ընկերական մրցաշար է, որը կազմակերպվում է «Բլաուգրանայի» կողմից։ 1997 թվականից այն անցկացվում է մեկ հանդիպման ձևաչափով։ «Բարսելոնան» նվաճեց գավաթը 2023 թվականին՝ 4-2 հաշվով հաղթելով «Թոթենհեմին»։