«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Վիլյառեալ»

«Վիլյառեալը» հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիլի Կամբվալայի հետ պայմանագիր կնքելու մասին։

Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի 20-ամյա խաղացողը իսպանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։

Կամբվալան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա մանկունիանցիների կազմում անցկացրել է 10 հանդիպում Պրեմիեր լիգայում և Անգլիայի գավաթում։