Պյեր-Էմերիկ Օբամեյանգը շուտով պայմանագիր կկնքի սաուդյան ակումբի հետ

«Մարսելի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մոտ է Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգա տեղափոխվելուն:

Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, 35-ամյա գաբոնցին շուտով պայմանագիր կկնքի «Ալ-Քադիսիյա» ակումբի հետ, որին վերջերս է միացել Նաչոն։

Նախորդ մրցաշրջանում Օբամեյանգը բոլոր մրցաշարերում «Մարսելի» 51 խաղում դարձել է 30 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: