Ժոզե Մոուրինյոն նշել է իր ներդրումը EURO-2024-ում Իսպանիայի հաղթանակում

«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն EURO-2024-ում Իսպանիայի հաղթանակից հետո նշել է, որ զգալի ներդրում է ունեցել «Կարմիր ֆուրիայի» խաղացողներ Ալվարո Մորատայի և Նաչոյի զարգացման գործում, երբ նա մարզում էր Մադրիդի «Ռեալը»։

Պորտուգալացի մասնագետը համապատասխան գրառում է հրապարակել սոցցանցում՝ հրապարակելով լուսանկարներ Մորատայի ու Նաչոյի հետ միասին՝ «Ռեալում» հանդես գալու ժամանակ։

«Չեմպիոնների Լիգայի այս տարվա հաղթող, ավագ Նաչո Ֆերնանդեսը և Եվրոպայի չեմպիոնների ավագ Ալվարո Մորատան: Շնորհավորում եմ նրանց և այն մարզչին, ով թույլ է տվել նրանց նորամուտը նշել, երբ դեռ երիտասարդ էին ակադեմիայում: Նույն մարզիչը, ով չէր գիտակցում, որ Դանի Կարվախալը ևս նման խաղացող է:

Խորին շնորհավորանքներ պարոն Դե լա Ֆուենտեին լավ կատարված աշխատանքի համար: Հաղթեց լավագույն թիմը»,- գրել է Մոուրինյոն։

EURO-2024-ի եզրափակիչում Իսպանիան հաղթեց Անգլիային (2:1): Այս հանդիպմանը մասնակցել են Մորատան, Նաչոն և Դանի Կարվախալը։