Ֆինալիսիմայում կմրցեն Արգենտինան և Իսպանիան

Հայտնի են դարձել հերթական Ֆինալիսիմայի մասնակիցները, որտեղ կխաղան EURO-ի և COPA AMERICA-ի հաղթողները։

Եվրոպայի առաջնությունում հաղթել է Իսպանիայի հավաքականը, որը եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել է Անգլիային։

Արգենտինայի հավաքականը հաղթել է Կոլումբիային՝ 1:0 հաշվով։

Նախկինում հաղորդվել էր, որ Ֆինալիսիման կարող է տեղի ունենալ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին: