Այսօր՝ հուլիսի 15-ին, Արգենտինայի հավաքականը COPA AMERICA-ի եզրափակչում 1:0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ընտրանուն:
Արգենտինայի հավաքականի վինգեր Անխել դի Մարիան մեկնաբանել է իր թիմի հաղթանակը։
«Երազում էի այսպես հեռանալ ազգային հավաքականից, Արգենտինան իմ սերն է և իմ երկիրը։ Շնորհակալություն»,- իր սոցիալական ցանցերում Դի Մարիային մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։