Ուիմբլդոնի հաղթանակը Կառլոս Ալկարազը կնշի Իսպանիայի հավաքականի հետ

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը կմասնակցի EURO-2024-ի եզրափակչում Անգլիայի նկատմամբ (2:1) հաղթած Իսպանիայի հավաքականի չեմպիոնական խնջույքին։

Marca-ի փոխանցմամբ՝ երեկույթը տեղի կունենա Մադրիդում հուլիսի 15-ի երեկոյան։

Ալկարազը կտոնի Ուիմբլդոնի իր տիտղոսը, որը նվաճեց եզրափակիչում սերբ Նովակ Ջոկովիչի դեմ (հուլիսի 14):