«Ռեալի» երեք ֆուտբոլիստներ նույն տարում հաղթել են Չեմպիոնների Լիգան և EURO-ն

Իսպանիայի հավաքականը հաղթեց Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչում։

Եզրափակչում իսպանացիները 2։1 հաշվով հաղթեցին Անգլիային։

2023/24 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» հաղթեց Չեմպիոնների Լիգան։ Այսպիսով, այս ակումբի երեք ֆուտբոլիստներ՝ Դանի Կարվախալը, Նաչոն և Խոսելուն, համալրեցին այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր նույն տարում հաղթեցին Եվրոպայի առաջնությունը և Չեմպիոնների Լիգան։

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը բաց թողեց նմանատիպ հնարավորությունը: