Հարձակվող Կիլիան Մբապպեի շնորհանդեսի տոմսերը՝ որպես Մադրիդի «Ռեալի» խաղացող, սպառված է։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, մի քանի օրում սպառվել են ֆրանսիացի ֆուտբոլիստի շնորհանդեսի բոլոր տոմսերը։
Այսպիսով, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում Մբապպեին կդիմավորի ավելի քան 80 հազար հանդիսական։ Միջոցառմանը սպասվում են նաև առնվազն հարյուր հավատարմագրված լրագրողներ։
Մբապպեի շնորհանդեսը տեղի կունենա երեքշաբթի՝ հուլիսի 16-ին՝ 13:00-ին։