Անգլիայի հավաքականի երկրպագու Դեյվ Ռոուզը հետաձգել էր մոր հուղարկավորությունը EURO-ի եզրափակչի պատճառով, հայտնում է The Sun-ը։
Դեյվի մայրը մահվան պահին 89 տարեկան էր։ Նա մի քանի օր առաջ մահացել է ծերանոցում։
Դեյվը մեկնել է Գերմանիա՝ երկրպագելու իր թիմին, որը պայքարում էր Իսպանիայի հետ գավաթի համար։ Նա ասաց, որ պետք է հետաձգի հուղարկավորությունը, բայց հաջորդ օրը՝ երկուշաբթի, կվերադառնա Անգլիա: