«Ռեալը» շնորհավորել է Կառլոս Ալկարասին Ուիմբլդոնում տարած հաղթանակի կապակցությամբ

Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը Ուիմբլդոնում տարած հաղթանակից հետո դիմել է աշխարհի երրորդ ռակետ իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասին։

«Շնորհավորում ենք «Մեծ սաղավարտի» չորրորդ տիտղոսի առթիվ, հարգելի Կառլոս Ալկարաս: Կառլոս, այսօր դու ևս մեկ անգամ ցույց տվեցիր քո փայլուն թենիսը՝ երկրորդ անգամ Ուիմբլդոնի չեմպիոն դառնալու համար։ Ամբողջ Իսպանիան և բոլոր մադրիդցիները շատ հպարտ են քեզնով»,- ասված է «Ռեալի» մամուլի ծառայության հաղորդագրությունում X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Այսօր՝ հուլիսի 14-ին, Ալկարասը հաղթեց Ուիմբլդոն-2024-ի եզրափակիչ խաղում ATP-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Սերբիայի ներկայացուցիչ Նովակ Ջոկովիչին՝ 6:2, 6:2, 7:6: Իսպանացի թենիսիստն առաջին անգամ պաշտպանեց իր տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Չնայած տիտղոսը նվաճելուն, նա կշարունակի մնալ երրորդ համարը ATP-ի վարկանիշային աղյուսակում: