Սադիո Մանեն կարող է վերադառնալ Եվրոպա

Սենեգալցի հայտնի հարձակվող Սադիո Մանեն կարող է լքել Սաուդյան Արաբիան և վերադառնալ Եվրոպա, հայտնում է Todofichajes պորտալը։

Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ավստրիական «Զալցբուրգը»։ Հարկ է նշել, որ Սադիոն իր կարիերայի սկզբում արդեն խաղացել է այս ակումբում։ Ավստրիայում նա հանդես է եկել 2012-14 թթ.։ Այնուհետեւ, Մանեն տեղափոխվեց Պրեմիեր Լիգա, որտեղ հաջողված կարիերա ունեցավ «Լիվերպուլի» կազմում։

Սենեգալցին սաուդյան «Ալ-Նասրի» կազմում հանդես է գալիս 2023 թվականի ամռանից: Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականին։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։