Անտոնիո Կոնտեն բացատրել է, թե ինչպես է խաղալու «Նապոլին» նոր մրցաշրջանում

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է նոր մրցաշրջանում իր խաղի տեսլականով։

«Մենք աշխատելու ենք այնպիսի սխեմայով, որտեղ կարող ենք խաղալ և՛ երեք պաշտպանով, և՛ չորսով: Բարձր պրեսինգով խաղալիս կիսապաշտպանը բարձրանում է դեպի հարձակման գիծ»,- ​​Կոնտեի խոսքերն է մեջբերում TMW-ն։

Անտոնիո Կոնտեն գլխավորել է նեապոլցիները 2024 թվականի հունիսի 5-ին։ Նրա վերջին ակումբը եղել է անգլիական «Թոթենհեմը»։