Դանի Օլմոն կարող է դառնալ անգլիական գրանդի ֆուտբոլիստ

Իսպանիայի հավաքականի և «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանիել Օլմոն կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի պաշտոնական կայքը։

Աղբյուրի համաձայն՝ «քաղաքաբնակները» մի քանի մրցաշրջան ուշադրությամբ հետևում են խաղացողին։ Պեպ Գվարդիոլան Օլմոյի տաղանդի երկրպագուն է։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Լայպցիգի» հետ խզման կետ ունի, որը շուտով կլրանա: «Մանչեսթեր Սիթին» Օլմոյի համար պետք է վճարի 60 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Օլմոն ակումբի և ազգային հավաքականի բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: