Ռաֆայել Վարանը մոտ է իտալական ակումբի հետ պայմանագիր կնքելուն

Ֆրանսիայի հավաքականի հետ Աշխարհի չեմպիոն դարձած Ռաֆայել Վարանը մոտ է «Կոմոյի» հետ պայմանագիր կնքելուն։

Ըստ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 31-ամյա պաշտպանն ընդունել է իտալական ակումբի առաջարկը, որի գլխավոր մարզիչն է Սեսկ Ֆաբրեգասը, և գործարքը պաշտոնապես կավարտվի շուտով։

Հիշեցնենք, որ Վարանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվել է ամռանը, և նա դարձել է ազատ գործակալ։

Անցած մրցաշրջանում Կոմոն Սեսկ Ֆաբրեգասի գլխավորությամբ ՍերիաԲ-ում զբաղեցրեց 2-րդ տեղը։