«Գրեմիոյի» 20-ամյա դարպասապահ Արթուր Կոնեգլյանը մոտ օրերս բուժզննում կանցնի «Նոայի» կազմում, և ամեն ինչ բարեհաջող լինելու դեպքում կողմերը պայմանագիր կկնքեն:
Այս մասին հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Ըստ աղբյուրի՝ Կոնեգլյանին շուտով կտեսնենք նաև Հայաստանի երիտասարդական հավաքականում:
Արթուր Կոնեգլայնն ունի իտալական և հայկական արմատներ: Ֆուտբոլիստի մայրը հայ է, իսկ ազգանունը՝ Ռեհանյան: