«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Դանիացու պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է գալիք մրցաշրջանի ավարտին։
Ինչպես հաղորդում է Mirror-ը, կիսապաշտպանը, ամենայն հավանականությամբ, կփոխի իր իրավիճակը մինչև ամառվա ավարտը։ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել 32-ամյա ֆուտբոլիստին։
Անցած մրցաշրջանում Քրիստիան Էրիկսենը Էրիկ Տեն Հագի թիմի կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։