Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Կոլումբիայի հետ Ամերիկայի գավաթի եզրափակչի նախօրեին սոցցանցերում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով իր խաղընկերներին, մարզիչներին և երկրպագուներին։
«Ամերիկայի գավաթի վերջին օրը. Եվ կրկին հասել ենք եզրափակիչ։ Այս անհավանական ճանապարհորդությունը հնարավոր չէր լինի առանց բոլոր նրանց, ովքեր ամենաշատը երևում են և նրանք, ովքեր միշտ կուլիսներում են։ Շնորհակալություն ձեր ջանքերի և կրքի համար բոլոր թիմակիցներին և մարզչական շտաբին, ազգային հավաքականի շտաբին և բոլոր արգենտինացիներին, ովքեր եկել էին մեզ աջակցելու Միացյալ Նահանգներում, ինչպես նաև նրանց, ովքեր չկարողացան գալ Արգենտինայից և այլուր։
Բոլորին գրկում եմ։ Առաջ, Արգենտինա»,- գրել է Մեսսին սոցցանցում։
Ամերիկայի գավաթի եզրափակչում կմրցեն Արգենտինան և Կոլումբիան։ Խաղը կկայանա հուլիսի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 04։00-ին։