ՈւԵՖԱ-ն ցուցադրել է ոսկե մեդալները և EURO-2024-ի գավաթը 📷

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ցույց է տվել, թե ինչ տեսք ունեն ոսկե մեդալներն ու գավաթը, որոնք կշնորհվեն EURO 2024-ի հաղթողներին։

Մրցաշարի եզրափակիչը կկայանա այսօր՝ հուլիսի 14-ին, Բեռլինում։

Եզրափակիչ խաղում կմրցեն Իսպանիայի և Անգլիայի հավաքականները։