«Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը, ով այս ամառ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», պատմել է, որ մանկուց երկրպագել է մադրիդյան ակումբին։
««Ռեալի» հետ իմ պատմությունը սկսվել է դեռևս իմ ծնվելուց առաջ, հայրս ցանկանում էր ինձ անվանել Դի Ստեֆանո, բայց մայրս դեմ էր դրան»,- Էնդրիկի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
2024 թվականի ամռանը Էնդրիկը կդառնա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։ Նրանք ավելի վաղ արդեն պայմանագիր էին կնքել։
17-ամյա խաղացողի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։