«Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն նշել է 2024 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներին։
«Վինիսուսը չի ձախողել Ամերիկայի գավաթը, պարզապես Բրազիլիայի հավաքականը դժվար ժամանակներ է ապրում։ Վինին անհավանական մրցաշրջան անցկացրեց, նա ավելի լավն էր, քան Մբապպեն։ Չեմ ասում, որ նա ընդհանուր առմամբ Կիլիանից լավն է, բայց այս մրցաշրջանում նա ավելի լավ գործեց։
Բելինգհեմը նույնպես առանցքային դեր է խաղացել «Ռեալի» հաջողություններում։ Ինձ դուր է գալիս այս ֆուտբոլիստը, և ես կնախընտրեի, որ «Ոսկե գնդակը» բաժին հասնի նրան, բայց պետք է խոստովանենք, որ Վինիսիուսն ավելի լավ մրցաշրջան անցկացրեց»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն։