«Մանչեսթեր Սիթին» որոշում է կայացրել Էդերսոնի ապագայի հետ կապված

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է վերջնական առաջարկ անել թիմի դարպասապահ Էդերսոնին, որպեսզի համոզի նրան չտեղափոխվել «Ալ-Նասր», հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբը 30-ամյա բրազիլացուն առաջարկում է շաբաթական 900 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ, ինչպես նաև մեծ բոնուս։ Մյուս կողմից, «Սիթին» պատրաստ է Էդերսոնին երկարաժամկետ պայմանագիր առաջարկել աշխատավարձի 75 տոկոս բարձրացման հետ։

Դարպասապահը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։