Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Կոլումբիայի հետ Ամերիկայի գավաթի եզրափակչի նախօրեին պատասխանել է ազգային թիմում իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Այս պահին չեմ ուզում ավելին մտածել։ Ես վայելում եմ և ամեն օր նայում եմ, թե ինչ է կատարվում ինձ հետ և ինչի ենք հասել։ Ես շատ երկար ժամանակ եմ ունեցել հավաքականում, երբ անհանգստանում էի արդյունքի պակասից։ Ամեն ինչ շատ վատ էր։ Հիմա ես ամեն օր վայելում եմ կյանքը։
Դա տեղի կունենա այնքան ժամանակ, մինչև ես չզգամ, որ հոգնել եմ դրանից: Ես լավ հանդես եկա Ամերիկայի գավաթի այս խաղարկությունում, բայց վնասվածքը ստիպեց ինձ փոխել ծրագրերս: Գործերն այնպես չընթացան, ինչպես ես էի սպասում կամ ուզում: Այժմ մենք հնարավորություն ունենք խաղալ ևս մեկ եզրափակիչում։ Ես հաճույք եմ ստանում այս ամենից և ամեն ինչ կանեմ հաղթանակի հասնելու համար»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Ole-ն։