EURO-2024. Իսպանիա – Անգլիա․ եզրափակչին ընդառաջ

Այսօր կկայանա EURO-2024-ի եզրափակիչ հանդիպումը, որտեղ միմևանց դեմ կմրցեն Իսպանիայի և Անգլիայի հավաքականները։

Իր պատմության ընթացքում Իսպանիայի հավաքականը երեք անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Անգլիայի հավաքականը երբեք չի նվաճել այդ տիտղոսը։

Երկու թիմերը միմյանց դեմ հանդիպել են 27 անգամ, Անգլիայի հավաքականը հաղթել է 13 անգամ, իսկ Իսպանիան՝ 10, ևս չորս հանդիպում ավարտվել է՝ ոչ-ոքի արդյունքով։

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23:00-ին։