«Նոան» պայմանագիր է կնքել կիսապաշտպան Իմրան Օուլադ Օմարի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հոլանդացի կիսապաշտպանը հանդես է եկել «Հերենվենի» մինչև 19 տարեկանների թիմում, «Դեն Բոսհում», Սլովակիայի «Տրենչինում», Վոլգոգրադի «Ռոտորում», Թբիլիսիի «Լոկոմոտիվում» ու «Դինամոյում»։
Վրաստանի բարձրագույն լիգայում թիմի նորեկն անցկացրել է 81 խաղ ու դարձել 31 գոլի հեղինակ։
26-ամյա կիսապաշտպանը «Նոա» է տեղափոխվել Հապոելի «Բեր Շեվայից», որի կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։