Հարի Քեյն․ «Ինձ չի հետաքրքրում «Ոսկե խաղակոշիկը»»

Անգլիայի հավաքականի հարձակվող և ավագ Հարի Քեյնը նշել է, որ իրեն հետաքրքրում է միայն EURO-2024-ում իր թիմի հետ հաղթելը, այլ ոչ թե մրցաշարի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։

«Ի վերջո, երբ մրցաշարում այսքան հեռու ես հասնում, չես մտածում «Ոսկե խաղակոշիկի» մասին։ Դու մտածում ես մրցաշարում հաղթելու մասին, և դա է կարևորը։ Այնպես որ, իհարկե, որպես հարձակվող, ես կցանկանայի գոլ խփել եզրափակչում, բայց եթե մեկ ուրիշը գոլ խփի, և մենք հաղթենք, ես չեմ հիասթափվի»,- ասել է Քեյնը մամուլի ասուլիսի ժամանակ։

Քեյնը 3 գոլով ռմբարկուական մրցավազքի առաջատար 6 ֆուտբոլիստներից մեկն է։