Գարեթ Սաութգեյթ. «Իսպանիան շատ հստակ խաղաոճ ունի»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը EURO-2024-ի եզրափակիչ խաղից առաջ նշել է Իսպանիայի հավաքականի ուժեղ կողմերը։

«Իսպանիան շատ հստակ խաղաոճ ունի, նրանք ամուր թիմ ունեն, որը շատ լավ ճնշում է գործադրում բարձր ինտենսիվությամբ։

Իսպանիան լավ է խաղում գնդակով, ուստի պետք է կազմակերպված լինել նրանց դեմ: Բայց մենք նույնպես շատ լավ էինք տիրում գնդակին, հատկապես վերջին մի քանի հանդիպումներում»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

EURO-2024-ի եզրափակիչում Անգլիան կմրցի Իսպանիայի հետ։ Խաղը կկայանա այսօր, Երևանի ժամանակով՝ 23:00-ին։