«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտնել է, որ թիմի հարձակվող Խվիչա Կվարացխելիան չի հեռանա թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Նախագահն ինձ վստահեցրեց, որ Խվիչան կմնա թիմում։ Եվ ես շատ գոհ եմ դրանից: Կվարացխելիան թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է։
Ակումբն արեց այն, ինչ պետք է, և մենք պետք է դրա համար արժանին մատուցենք նախագահին»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խվիչայի տրանսֆերով հետաքրքրված է ՊՍԺ-ն։