«Էվերթոնի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ամադու Օնանան կարիերան կշարունակի «Ասթոն Վիլայում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի համար «Ասթոն Վիլան» վճարել է 50 միլիոն եվրո։ Օնանան հինգ տարվա պայմանագիր կկնքի «Ասթոն Վիլայի» հետ։
Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ։