Մադրիդի «Ռեալը» վաճառքի առաջին օրը վաճառել է հարձակվող Կիլիան Մբապպեի 7 հազար մարզաշապիկ, հայտնում է Madrid Xtra-ն՝ հղում անելով El Chiringuito-ին։
Ըստ աղբյուրի՝ եկամուտը կազմել է 800 հազար եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 25-ամյա ֆրանսիացու՝ որպես մադրիդյան ակումբի ֆուտբոլիստի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 16-ին։
Մադրիդի «Ռեալը» հունիսի 3-ին հայտարարեց Մբապպեի հետ պայմանագիր կնքելու մասին։