Լուիս դե լա Ֆուենտե. «Հաղթանակի և պարտության միջև շատ նուրբ սահման կա»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն EURO-2024-ի եզրափակչի Անգլիայի հետ խաղից առաջ կիսվել է առաջիկա հանդիպման սպասելիքներով։

«Եթե ամեն ինչ տալիս ես, ամեն ինչ թողնում ես խաղադաշտում, դա չի կարող ձախողում լինել: Բայց սա կարող է բավարար չլինել հաղթելու համար։ Հաղթանակի և պարտության միջև շատ նուրբ սահման կա, հատկապես եզրափակչում»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

EURO-2024-ի եզրափակիչում Անգլիան կմրցի Իսպանիայի հետ։