ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Ըստ աղբյուրի՝ հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաները» ցանկանում են ֆուտբոլիստին վարձակալել հաջորդ մրցաշրջանի համար։ Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին գրավում է Սիմոնսի ցուցադրած ֆուտբոլը։
Անցած մրցաշրջանում Սիմոնսը վարձավճարով հանդես էր գալիս գերմանական «Լայպցիգում»։ 21-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։