«Ասթոն Վիլան» ձեռք կբերի Ամադու Օնանային «Էվերթոնից»:
Բիրմինգհեմյան ակումբը 22-ամյա հենակետային կիսապաշտպանի տրանսֆերի հաստատման վերջնական փուլում է։
Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի համար «Ասթոն Վիլան» կվճարի մոտ 50 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ֆուտբոլիստն ակումբի հետ պայմանավորվել է երկարաժամկետ պայմանագրի շուրջ։