ՈւԵՖԱ-ն փոխել է EURO-ի լավագույն ռմբարկուի չափանիշները

ՈւԵՖԱ-ն փոխել է Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուի չափանիշները, հայտնում է Mirror-ը։

Նշվում է, որ այժմ մրցանակը կշնորհվի բոլոր խաղացողներին, ովքեր առաջատար են խփած գոլերով։

Եթե ​​նախկինում լավագույն ռմբարկուն որոշվում էր լրացուցիչ ցուցանիշներով խփած գոլերի հավասարության դեպքում, ապա այժմ մրցանակը կտրվի բոլոր խաղացողներին:

Այս պահին մրցանակին հավակնում են 3-ական գոլ խփած 6 խաղացողներ՝ Դանի Օլմոն, Հարի Քեյնը, Ժորժ Միկաուտաձեն, Կոդի Գակպոն, Ջամալ Մուսիալան, Իվան Շրանցը։

Մրցանակը միայնակ նվաճելու իրական հնարավորություններ ունեն Քեյնը (Անգլիա) և Օլմոն (Իսպանիա), ովքեր միմյանց հետ կհանդիպեն հուլիսի 14-ին եզրափակիչում։