Անգլիայում սպասվում է, որ մինչև EURO-2024-ի եզրափակիչը գարեջրի վաճառքը կավելանա 200%-ով

Reuters-ի փոխանցմամբ՝ Անգլիան ակտիվորեն պատրաստվում է EURO-2024-ի եզրափակչին, որում Անգլիայի հավաքականը կհանդիպի Իսպանիայի հետ։ Խաղը կկայանա հուլիսի 14-ին։

Ընդգծվում է, որ եզրափակչի օրը մեծ թվով այցելուների համար պատրաստվում են տարբեր անգլիական փաբեր, սուպերմարկետներ ու ռեստորաններ։ Մեծ Բրիտանիայի խոշոր մթերային խանութներից մեկը կանխատեսում է, որ գալիք հանգստյան օրերին գարեջրի վաճառքը տարեկան կտրվածքով կավելանա 200%-ով:

Բացի այդ, Մեծ Բրիտանիայի երրորդ ամենամեծ սուպերմարկետը EURO-2024-ի ընթացքում վաճառել է ավելի քան 20,000 մեծ էկրանով UHD հեռուստացույց: Սպասվում է, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպման նախորդ օրը այս ապրանքների վաճառքը նույնպես զգալիորեն կաճի։