Հաջորդ մրցաշրջանից եվրագավաթների մրցաշարերում, ինչպես նաև Գերմանիայում, մրցավարների հետ շփվելու իրավունք կունենան միայն թիմերի ավագները։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ այս նորամուծության մասին հայտնի է դարձել Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի վերջին նիստից հետո։
Բացի եվրագավաթներից ու Գերմանիայի առաջնությունից, մրցավարների հետ շփման նոր կանոնը կտարածվի նաև Գերմանիայի երկրորդ, երրորդ և չորրորդ դիվիզիոնների վրա։
Լրիվ որոշված չէ, թե ինչպիսին պետք է լինի գործողության մեխանիզմը, եթե թիմի ավագը դարպասապահ է։ EURO-2024-ին ավագի թեւկապով դարպասապահը դաշտի խաղացողների մեջ պետք է նշանակեր մրցավարի հետ շփման համար պատասխանատու անձի։