Լուիս դե լա Ֆուենտե․ «Մեկ այլ երկրում նա լեգենդ կլիներ»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն աջակցել է ազգային հավաքականի ավագ Ալվարո Մորատային, ով բազմաթիվ քննադատությունների է արժանանում։

EURO-2024-ի վեց խաղում հարձակվողը միայն մեկ արդյունավետ գործողություն է կատարել՝ խմբային փուլում գոլ խփելով Խորվաթիայի հավաքականին։

«Իսպանիայում մենք դժվարանում ենք ճանաչել մեր ունեցած լավ բաները: Նա ունի սուպերաստղի ունակություններ։ Նա Իսպանիայի հավաքականի պատմության չորրորդ ռմբարկուն է, Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ երրորդ ռմբարկուն և տիտղոսներ է նվաճել լավագույն ակումբների հետ։ Մեկ այլ երկրում նա լեգենդ կլիներ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դե լա Ֆուենտեն