Չիրո Իմմոբիլեն պայմանագիր է կնքել թուրքական ակումբի հետ

Իտալացի հարձակվող Չիրո Իմմոբիլեն ուրբաթ երեկոյան մեկնել է Ստամբուլ՝ ավարտելու իր տեղափոխությունը «Բեշիքթաշ»:

34-ամյա ֆուտբոլիստը հռոմեական ակումբում 8 տարի խաղալուց հետո հեռացել է «Լացիոյից», որի ընթացքում խփել է 207 գոլ՝ դառնալով բյանկոչելեստիների պատմության լավագույն ռմբարկուն։

Թուրքական կանոնակարգի համաձայն՝ «Բեշիքթաշը» հրապարակային հայտարարություն է տարածել այն մասին, որ իրենք «բանակցություններ են սկսել Չիրո Իմմոբիլեի տեղափոխության համար»։ Սա ձեւականություն է, որը պետք է ավարտի ակումբը, բայց իրականում դա նշանակում է, որ գործարքն արդեն կնքված է։

Իմմոբիլեն երկու տարվա պայմանագիր է կնքել ստամբուլյան ակումբի հետ և համաձայնել կրճատել աշխատավարձը։