Սաուլ Նիգեսը կարիերան կշարունակի իսպանական մեկ այլ ակումբում

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը կարիերան կշարունակի «Սևիլիայում»:

Լրագրող Պեդրո Ալմեյդայի տեղեկություններով՝ «Սևիլիան» արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը 29-ամյա ֆուտբոլիստի հետ և պայմանավորվել «Ատլետիկոյի» հետ տրանսֆերային գումարի շուրջ։

Սաուլը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 427 հանդիպում, որոնցում խփել է 48 գոլ և կատարել 26 գոլային փոխանցում։ Մադրիդյան ակումբի կազմում կիսապաշտպանը դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել երկրի գավաթը և սուպերգավաթը, երկու անգամ հաղթել Եվրոպա Լիգան և մեկ անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։