«Չելսին» ձեռք է բերել «Բազելից» 20-ամյա կիսապաշտպանին

«Չելսին» հայտարարել է «Բազելից» 20-ամյա կիսապաշտպան Ռենատո Վեյգայի հետ պայմանագիր կնքելու մասին։

Պորտուգալացին լոնդոնյան ակումբի հետ կնքել է յոթ տարվա պայմանագիր, որը ներառում է համագործակցությունը եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակը։

2023/24 մրցաշրջանում Վեյգան ակումբային մակարդակում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։