EURO-2024-ի եզրափակչին սպասվում է մոտ 35 հազար անգլիացի երկրպագու

Սպասվում է, որ մոտ 35 հազար անգլիացի երկրպագու ներկա կգտնվի Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակչին, հայտնում է The Guardian-ը։

Սակայն անգլիացի երկրպագուների պաշտոնական քվոտան 10 հազար տոմս է։

EURO-2024-ի եզրափակիչ հանդիպումը Իսպանիայի և Անգլիայի հավաքականների միջև կանցկացվի հուլիսի 14-ին Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում, որը տեղավորում է 71 հազար հանդիսական։